Սոչիում տեղի է ունեցել մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Իրադարձային 06.11.2019   17:25   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 2-ին Սոչիում տեղի է ունեցել մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա, որի շրջանակներում իրենց ուժերն են փորձել «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի 9, ինչպես նաև ակադեմիայի Կապանի մասնաճյուղի թվով 6 սաները։

Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։

70327464_435688270424435_4838052909713195008_n 74230427_2483872225273730_8715914297848365056_n

Արդյունքում, Ռաֆայել Մովսեսյանը և Դավիթ Սուքիասյանը դարձել են սուպերչեմպիոններ, Աննա Մանուկյանը, Սյունե Միրզոյանը եւ Մարիաննա Աթայանը՝ չեմպիոններ, Նատալի Աքսյանը եւ Մհեր Գեւորգյանը զբաղեցրել են առաջին տեղեր, Մայա Միտոյանը, Կամո Հակոբյանը, Մարիամ Ոսկանյանը, Սյունե Ջհանգիրյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Միլանա Հարությունյանը եւ Սոնա Մկրտչյանը՝ երկրորդ, իսկ Գեւորգ Գյուլխասյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

74376819_2404607923087006_1762009375406292992_n 74615473_590986481728631_8996024479981240320_n

Ուշագրավ է, որ ինչպես մրցութային, այնպես էլ մրցանակաբաշխության օրվա հաղորդավարը լինելու առաջարկ էր ստացել «Աբակ» ակադեմիայի համահիմնադիր ու ավագ մարզիչ Դիանա Հովհաննիսյանը, որ միջոցառման երկու օրերի ընթացքում, առիթից օգտվելով, հայ երեխաներին բեմից շարունակ ոգևորել է հենց հայերենով։

Աղբյուրը՝ yerevaklur.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         օլիմպիադա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon