Սոչիում ավարտվել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Աշխարհ 14.09.2020   19:16   39

Սոչիում ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և անձամբ Պուտինին՝ հետընտրական շրջանում աջակցության համար։  

«Դուք շատ պարկեշտ, մարդկայնորեն վարվեցիք»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել դաշնակցային հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին։

 



 Պիտակներ
         Պուտին-Լուկաշենկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb