Սոցհարցում Թուրքիայում. ո՞ւմ կընտրեիք երկրի նախագահ

Աշխարհ 14.01.2020   16:13   181
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքական «Artıbir» սոցհետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու, թե Թուրքիայի քաղաքացիները նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական գործչիցներից ում են նախընտրում ձայն տալ:

Սոցհարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Եթե այս շաբաթ տեղի ունենան նախագահական ընտրություններ, ո՞ւմ կտաք ձեր ձայնը»:

Հարցման մասնակիցների 45.4 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 34.6 տոկոսը նախապատվությունը տվել է Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուին

Մասնակիցների միայն  8.6 տոկոսն է նշել, որ նախագահի պաշտոնում տեսնում է քրդամետ ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որը հիմա բանտում է: 

Նշյալ սոցհարցման ժամանակ մասնակիցներին տրվել է նաև Ստամբուլի ջրանցքի կառուցման վերաբերյալ հարց: Նրանց 54.2 տոկոսը դեմ է արտահայտվել ջրանցքի կառուցմանը, իսկ 42.4 տոկոսը՝ կողմ:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon