Սոցհարցում․ Թուրքերի 67 %-ի կարծիքով՝ Թուրքիան պետք է ներգրավվի ԼՂ հակամարտությանը

Իրադարձային 01.10.2020   15:00   31

«Euronews»-ի թուրքական ծառայությունը սեպտեմբերի 30-ին իր կայքում սոցհարցում  է սկսել անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող հակամարտության վերաբերյալ։ 

Մասնակիցներին տրվել է «Ի՞նչ եք կարծում, Թուրքիան պե՞տք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, թե՞ ոչ» հարցը:

Դեռևս հարցմանը մասնակցել է 788 մարդ, որից 67 տոկոսը կողմ է արտահայտվել ԼՂ խնդրում Թուրքիայի ներգրավմանը, իսկ 33 տոկոսը կարծում է՝ ոչ։ 



 Պիտակներ
         ԼՂ հակամարտությանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb