Սնունդը շաքարային դիաբետի ժամանակ

Առողջական 14.04.2021   20:30   175

Շաքարային դիաբետի ժամանակ դիետան և ճիշտ սննդակարգը կարևոր դեր են խաղում, քանի որ շաքարային դիաբետը հիվանդություն է, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ:

Հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեության խանգարման արդյունքում նվազում է վերջինիս արտադրած ինսուլինը՝ հորմոն, որը պատասխանատու է օրգանիզմում շաքարի ընդունման (ձուլման) համար: Արյան մեջ շաքարի բարձր քանակությունը կարող է բերել ամենատհաճ հետևանքների:

Այսօրվա դրությամբ աշխարհում հաշվառված են շաքարային դիաբետով տառապող 150 միլիոն հիվանդ: Ըստ կանխատեսումների, այս թվերը 15 տարի հետո կարող են կրկնապատկվել:

Շաքարային դիաբետի դեպքում կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը:

Խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ մթերքները.

• Հաց – օրական մինչև 200 գրամ, նախապատվությունը տրվում է սև կամ դիաբետով հիվանդների համար նախատեսված հացին,

• Ապուրներ, ցանկալի է բանջարեղենային: Ձկնային կամ մսային թույլ բուլյոնով պատրաստված ապուրներ կարելի է ուտել ոչ հաճախ, քան շաբաթական երկու անգամ,

• Անյուղ միս, թռչնամիս (օրական մինչև 100 գրամ) կամ ձուկ (օրական մինչև 150 գրամ) խաշած վիճակում,

• Հազվադեպ կարելի է օգտագործել հացահատիկային կամ մակարոնային ուտեստներ, այն էլ քիչ քանակությամբ և այդ օրերին նվազեցնելով հացի քանակը: Հացահատիկներից կրելի է օգտագործել վարսակ, հնդացորեն, բրինձ… Իսկ ահա ալյուրը ճիշտ կլինի բացառել,

• Բանջարեղեն և կանաչեղեն: Կարտոֆիլ, ճակնդեղ, գազար խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավել քան օրական 200 գրամ: Իսկ ահա այլ բանջարեղեններ (կաղամբ, բողկ, վարունգ, դդմիկ, լոլիկ) և կանաչեղեն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ՝ հում կամ խաշած, հազվադեպ՝ խորոված տեսքով,

• Ձու՝ ոչ ավել քան օրական երկու հատ՝ թերխաշ կամ ձվածեղի տեսքով,

• Մրգեր և հատապտուղներ (խնձորներ, նարինջ, կիտրոն, լոռամիրգ, կարմիր հաղարջ…) օրական մինչև 200-300 գրամ:

• Կաթ՝ բժշկի թույլատվությամբ: Թթվայնություն ունեցող կաթնամթերքներ (կեֆիր, մածուն, առանց շաքարի յոգուրտ) օրական 1-2 բաժակ: Պանիր, թթվասեր, սերուցք կարելի է օգտագործել հազվադեպ, այն էլ փոքր քանակությամբ:

• Շաքարային դիաբետի ժամանակ կաթնաշոռ խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր 100-200 գրամ:

• Ըմպելիքներից թույլատրելի են կանաչ և սև թեյեր, կարելի է նաև կաթով, ոչ թունդ սուրճ, տոմատի հյութ, թթվաշ մրգերի և հատապտուղների հյութեր:

Շաքարային դիաբետի ժամանակ սնունդ պետք է ընդունել ոչ պակաս քան օրական 4, իսկ ավելի լավ է 5-6 անգամ, և միևնույն ժամին:

 


 Պիտակներ
         շաքարային դիաբետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb