Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ կանցկացնի բոլոր մարզերում

Իրադարձային 29.07.2019   16:23   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հերթական տեսչական ստուգումներով հուլիսի 29-ին Գյումրիում էր Սննդի անվտանգության պետական ծառայության  խումբը՝ ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:

Այս  անգամ ծառայության ղեկավարն ու  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը անձամբ շնորհակալություն հայտնեցին միս-մսամթերքի վաճառք  իրականացնող այն տնտեսավարողներին, որոնք, համագործակցելով ծառայության հետ, վերացրել էին իրենց կետերի թերությունները՝ ապահովել սանիտարահիգիենիկ պայմաններ, տեղադրել սառնարան-ցուցափեղկեր, հաճախորդի համար տեսանելի վայրում փակցրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետների կողմից տրամադրված  համապատասխան փաստաթուղթը:

Այս ամենն  իրականացնելու համար տնտեսավարողները կարճ ժամանակ ունեին. հուլիսի 9-ին տեսչական այցը մի շարք թերություններ ու խախտումներ էր արձանագրել: Հենց այդ օրը տեսչական մարմինը որոշել էր ժամանակավորապես կասեցնել տվյալ խանութների ու կետերի աշխատանքը:

Դրանք հիմնականում Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված, «Լաչինի միջանցքի» և հարակից տարածքի մսամթերքի վաճառքի կետերն են: «Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ այս այցից, բայց նմանատիպ ստուգումներ պարբերաբար են լինելու: Կարծում եմ, տնտեսավարողներն էլ ի վերջո կհասկանան, որ մենք հետևողական ենք լինելու, և միայն նման պայմաններով կիրականացնեն մսի վաճառքը: Այս կետերն այսպես կգործեն մինչև  հունվարի 15-ը, որից հետո կմտցնենք սպանդանոցային պարտադիր պայմանները, և կսկսենք վերահսկել նաև այդ մասով և այդ ժամանակ նաև  մսամթերքի տեղափոխումը կլինի կատարյալ»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:

Ի շնորհակալություն համագործակցության՝ ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավարը բոլորին նվիրեց խորհրդանաշական սկուտեղներ՝ սառնարաններում տեղադրելու համար: Նմանատիպ տեսչական այցեր ու ստուգումներ կլինեն նաև մյուս մարզերում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՍԱՊԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon