Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

23.08.2019   11:53   112
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։

Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։

Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սնդիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon