Սլովակիայի յոթակի չեմպիոն ակումբը լուծարվել է

Սպորտ 01.04.2020   16:48   510

Սլովակիայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 2-րդ հորիզոնականում ընթացող «Ժիլինա» ակումբն այսօր լուծարվել է:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ակումբն հայտնվել է ֆինանսական ճգնաժամում և այլևս ի վիճակի չէ վճարել ֆուտբոլիստների և մյուս աշխատակիցների աշխատավարձերը: Քանի որ խաղացողները չեն համաձայնել աշխատավարձերի կրճատման հետ, այդ իսկ պատճառով ակումբն դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար:

17 ֆուտբոլիստներին արդեն ազատ կարգավիճակ է շնորհվել և նրանք կարող են նոր թիմ փնտրել:



 Պիտակներ
         չեմպիոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon