Սլովակիայի վարչապետը երկրի ֆինանսների նախարարին առաջարկել է փոխանակվել պաշտոններով

Հրատապ 29.03.2021   14:00   35

Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչն երկրի ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերին առաջարկել է փոխանակվել պաշտոններով` կարգավորելու համար կառավարական ճգնաժամը։

Այն առաջացել է, երբ Մատովիչը թույլատրել է երկրում օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

Ինչպես հաղորդում է РБК-ն, երեկ երեկոյան կայացած ասուլիսում վարչապետը հայտարարել է, որ հրաժարվում է իր հրաժարականի բոլոր նախկին տարբերակներից, որոնք պահանջում էին երկրի իշխող կոալիցիայի անդամները և առաջարկել է փոխատեղում անել ֆիննախարարի հետ:

Ըսստ առաջարկի` Հեգերը կգլխավորի կառավարությունը, իսկ Մատովիչը կզբաղեցնի ֆիննախարարի պաշտոնը: Վարչապետը հայտարարել է նաև, որ այլևս չի պնդում, որ հրաժարական տան փոխվարչապետը, արդարադատության նախարարն ու խորհրդարանի փոխխոսնակը:   

Իր հերթին Հեգերը հաստատել է կառավարությունը գլխավորելու պատրաստակամությունը: Վերջինս խոստացել է աջակցություն ստանալու համար դիմել  «Ազատություն և համերաշխություն» կուսակցությանը, այնուհետև հանդիպել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ` քննարկելու հետագա գործողությունները:


 Պիտակներ
         Սլովակիայի վարչապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb