Սլավիկ Հայրապետյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնության եզրափակչից

Սպորտ 25.01.2019   11:53   338

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը դուրս չի եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան տղամարդիկ: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գրավեց 26-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:

Նախօրեին կանանց մենասահքում եզրափակչի ուղեգիր նվաճել էր Անաստասիա Գալուստյանը:



 Պիտակներ
         գեղասահք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon