Sky Sports. Մխիթարյանը հնարավոր է հեռանա Արսենալից

Սպորտ 08.01.2019   15:24   462

Sky Sports-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալը»  մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս:

Սուարեսի` «Արսենալ» տեղափոխվելու դեպքում լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա թիմից:

«Արսենալի» կազմում Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», Դենիս Սուարես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon