Skilling Open․ Արոնյանը հաղթեց 1/4-րդ եզրափակիչի առաջին մրցափուլում
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին էր: Արագ շախմատի 4 պարտիաներում Արոնյանը մեկն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: Եվս չորս պարտիա կկայանա նայսօր:
Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր