Սկանդալ «Լոռի»-«Բանանց» հանդիպման շուրջ

Սպորտ 22.04.2019   19:14   417
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել է թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը:

Միջադեպին արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի տարածած հայտարարության մեջ ասված է․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ջևան Չելոյանց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon