Սիրո 6 հիմնական տիպեր

Հոգեբանական 31.07.2020   21:45   1586

Կանադացի հոգեբան Ջոն-Լին առաջարկում է սիրո 6 հիմնական տիպեր

 1. Ստորգե. սիրո այս տեսակը հիմնականում առաջանում է իրար կողքի ապրող մարդկանց մոտ, երբ նրանք համակրում են միմյանց, իսկ հետո որոշում են ընտանիք կազմել: 
Այս տիպին պատկանող սիրահարները ժամանակ չեն վատնում միմյանց աչքերի մեջ նայելով:
Նրանք առանց էմոցիաների արտասանում են «ես քեզ սիրում եմ բառերը»:

 2. Լուդոս. Առաջացել է «խաղ» բառից: Նրանք ովքեր սիրում են այս սիրով, երբեք իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջը: Նրանք չեն սիրում խոստանալ: Լուդոսը ոչ ընտրողական, անկայուն սեր է միտված թեթև հաճույքների, որը ծայրահեղ եսակենտրոն սեր է:

3. Մանյա. սեր-մոլեգնություն, որը առաջանում է էռոսի և լուդոսի համադրությունից: Սա ծայրահեղ վատատեսական, ինքնաքայքայող կիրք է: Նրան հատկանշական է հոգեկան ցավ և խուճապ, քնի և ախորժակի կորուստ:Մանյան շատ անկայուն և անհարթ զգացմունք է, երբ մարդը դառնում է իր սիրո գերին մշտապես գտնվելով մեկ գրգռվածության, մեկ ճնշվածության մեջ:

 4. Պրագմա. այս սիրո տեսակը առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից: Սա հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է, այստեղ իշխում է միտքը, որին ենթակա են հույզերը: Պրագմայում էական է զուտ կենցաղային հաշվարկը: Պրագման պլանավորված զգացմունք է: Այն նման է կապվածության, համակրանքի, հիմնավորված է և ռացիոնալ: Պրագման կայուն է և տևական:
 
5. Ագապե. Այն լի է ալտուրիզմով: Ինչպես և հունական տարբերակում կենտրոնացած է սիրած էակի վրա, լի է անձնվերությամբ: Ստորգեի նման հոգեկան և հոգևոր զգացմունք է, համբերատար է և դիմացկուն, բայց առավել կրքոտ, ինչով և հիշեցնում է էռոսը: Այն առաջացել է էռոսի և ստորգեի համադրությունից:
 
6. Էռոսը դա կրքոտ և այրող սեր է: Այսպիսի սիրո մեջ լավ արտահայտված է սիրած էակից  հոգեկան կախվածությունը: Էռոսը ենթադրում է մեծ ձգտում մարմնական գեղեցկության նկատմամբ:

Մարմնականի ձգտումը նրա մեջ առաջին պլանում է գտնվում, նամանավանդ հարաբերությունների սկզբում: Սիրահարները այստեղ մեծ նշանակություն են տալիս մարմնի ձևին:
 

Աղբյուրը՝ www.hogeban.info



 Պիտակներ
         սեր, հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb