Սիրիայում թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել

Աշխարհ 04.02.2020   11:30   244

Փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ ունի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությանը:

Հաղորդվում է, որ թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել, 9 զինծառայող վիրավորվել է:

Նշվում է, որ թուրքական այս զորախումբն Իդլիբ է ուղարկվել «բախումները կանխելու նպատակով»: Տեղեկացվում է նաև, որ թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել սիրիացիների ուղղությամբ:



 Պիտակներ
         թուրքական բանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon