Սիրիայում ՌԴ օդուժը շարունակում է ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածներ հասցնել

Աշխարհ 30.10.2020   14:30   46

Սիրիական բանակը և շիա աշխարհազորայինները Ռուսաստանի լայնածավալ օդային աջակցությամբ շարունակում են մաքրել այն շրջանները, որտեղ գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբերը:

Խոսքը Համա, Հոմս, Ռաքա, Դեյր էլ Զոր նահանգների գյուղական վայրերի մասին է, հաղորդում է EADaily-ն՝ լիբանանյան Al-Masdar News գործակալությանը հղումով: 

Ըստ աղբյուրի՝ խոսքը ռուսական զորքերի մոտ 20 կործանիչ-ռմբակոծիչների, ինչպես նաև Սիրիայի ՌՕՈւ մի քանի ուղղաթիռների գործարկման մասին է, որոնք հարվածներ են հասցնում դիրքերի ուղղությամբ Ռաքա նահանգի անապատում և Համա նահանգի արևելքում:

Կան տասնյակ սպանված ահաբեկիչներ, որոնք նշված շրջաններում գործում էին առանձին շարժական խմբերով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb