Սիրիայում հայ սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քմ ականապատ տարածք

Իրադարձային 02.06.2020   17:12   185

Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետեւակային ականներ:

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր: 4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչեւ օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12584 հիվանդների:

Միեւնույն ժամանակ, Հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին եւ Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:



 Պիտակներ
         սակրավոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb