Սիրիայի կառավարական բանակը մտել է Ռաքքա

Աշխարհ 21.10.2019   12:45   80
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

azatutyun ռադիոկայանի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել «Իսլամական պետություն» խմբավորման երբեմնի գլխավոր հենակետ համարվող Ռաքքայի գավառ:

Այս շրջանը 2017-ի հոկտեմբերից գտնվում էր քրդական ջոկատների և ամերիկյան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալներով կառավարական բանակի ստորաբաժանումները կիրակի օրը երեկոյան դիրքավորվել են Ռաքքա քաղաքի արվարձաններում:

Սիրիական բանակի առաջխաղացումը հնարավոր է դարձել Ռաքքայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանման դուրսբերումից հետո: Պետական հեռուստատեսության տեղեկություններով Ռաքքայից ոչ հեռու գտնվող նախկին ամերիկյան ռազմակայանի վրա Սիրիայի Արաբական Հանրապետության պետական դրոշն է բարձրացվել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սիրիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon