Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR

Իրադարձային 29.10.2020   20:49   42

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկություն են ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց 25 սիրիացի վարձկանների դիերի՝ հայրենիք տեղափոխման մասին: Վարձկանները սպանվել են Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ վարձկանների դիերը Սիրիա են բերվել Հալեպի հյուսիսում Հուր Կիլիս զինվորական սահմանով:

Կենտրոնի փոխանցմամբ՝ սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 217 է: Նրանցից 163-ի մարմինները բերվել են Սիրիա, մինչդեռ մյուսների դիերը շարունակում են մնալ Ադրբեջանում:


 Պիտակներ
         վարձկաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb