Սիրավեպի պատճառով McDonald's-ի գլխավոր տնօրենն ազատվել է պաշտոնից

Աշխարհ 04.11.2019   19:48   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրային սննդի ոլորտում մասնագիտացած McDonald's ամերիկյան կորպորացիայի նախագահ Սթիվ Իսթերբրուքն ազատվել է պաշտոնից՝ ենթակայի հետ սիրավեպի պատճառով: Այդ պաշտոնում նրան կփոխարինի 51-ամյա Քրիս Քեմպինսկին, գրում է Fox News-ը:

«Ղեկավարությունը եկել է այն եզրակացությանը, որ Իսթերբրուքը խախտել է ընկերության քաղաքականությունը՝ փոխադարձ համաձայնությամբ աշխատակցուհու հետ հարաբերություններ ունենալով»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Նախկին տնօրենի փաստաբանը հայտնել է, որ Իսթերբրուքը «խորապես երախտապարտ է McDonald's-ում անցկացրած իր ժամանակի համար և շարունակում է հավատալ ընկերության ապագային»:

Նա նաև հայտնել է, որ Իսթերբրուքն ընդունում է իր սխալը և լիովին համաձայն է ընկերության որոշման հետ:

«Նա ավելի ուշ հանդես կգա մեկնաբանությամբ»,- հայտնել է փաստաբանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սիրավեպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon