Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմում իր նստավայրում անհաջող ընկնելուց հետո գիշերը անցկացրել է հիվանդանոցում, ասվում է նրա կողմից ղեկավարվող «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երեքշաբթի 84-ամյա քաղաքական գործիչը մասնակցել է ԵԿԲ նախկին ղեկավար Մարիո Դրագիի նախքան կառավարության ձեւավորումը անցկացվող խորհրդակցություններին:
Աշնանը կորոնավիրուսի վարակվելուց եւ հունվարի կեսերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով հիվանդանոց ընկնելուց հետո Հռոմ ժամանումը Բեռլուսկոնիի առաջին հայտնվելն էր հանրության շրջանում:
«Բեռլուսկոնին երեկ երեկոյան վերադարձել է Միլան՝ իր հռոմեական նստավայրում պատահական ընկնելու պատճառով»,- ասել են կուսակցությունից՝ հավելելով, որ նախկին վարչապետը վնասել է կողոսկրը:
Արդեն առավոտյան նախկին վարչապետը վերադարձել է աշխատանքի:
Նմանատիպ նյութեր