Սի Ծինփինը հանդես կգա կարևոր միջազգային հայտարարություններով

Հրատապ 12.11.2020   19:45   24

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նոյեմբերի 17-22-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանն ու G20-ի գագաթնաժողովին՝ հանդես գալով կարևոր միջազգային հայտարարություններով:

Այս մասին, ինչպես հաղորդում է EaDaily-ն՝ Չինական կենտրոնական հեռուստատեսությանը հղումով, հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը նոյեմբերի 17-ին կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 12-րդ գագաթնաժողովին։ Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինի հրավերով նոյեմբերի 20-ի Ծինփինը մասնակցելու է ԱԽՏԽ առաջնորդների 27-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի հրավերով նա կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 21-22-ին», - հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հուա Չունինի հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ հանդիպումներն անցկացվելու են տեսակապի միջոցով և ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը գտնվելու է Պեկինում։ Բացի այդ, հաղորդվում է նաև, որ միջոցառումների ժամանակ Չինաստանի ղեկավարը հանդես է գալու կարևոր ելույթով։


 Պիտակներ
         Սի Ծինփին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb