Սի Ծինպինը ծովային հետեւակայիններին կոչ Է արել պատրաստվելու պատերազմի

Աշխարհ 15.10.2020   15:00   30

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Չինաստանի Գուանդունի հարավային նահանգի ռազմակայան այցի ընթացքում զինծառայողներին կոչ Է արել պատրաստվելու պատերազմի եւ ցուցաբերելու լիակատար նվիրվածություն եւ հուսալիություն: Ինչպես հաղորդել Է Xinhua գործակալությունը, այդ մասին նա հայտարարել Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ծովային հետեւակի զորամիավորմանը հղած իր կոչում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ Է բոլոր մտքրերը և ուժերը կենտրոնացնել պատերազմի նախապատրաստմանը, բարձր մարտական պատրաստության վիճակի ապահովմանը»,- մեջբերում Է անում նրա խոսքից գործակալությունը: Ինչպես նշել Է Սի Ծինպինը, «ծովային հետեւակի զորամիավորումն Էլիտային ստորաբաժանում Է, որն իր ուսերին Է կրում պետական ինքնիխշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, երկրի շահերի պաշտպանության չափազանց կարեւոր խնդիրը»:

Նա նաեւ կոչ Է արել ակտիվացնելու ջանքերը զորամիավորման փոխակերպման եւ նրա մարտունակության բարձրացման համար՝ հզոր բանակ ստեղծելու նպատակով:

Նրա խոսքով՝ ծովային հետեւակի զորամիավորման պատրաստումը պետք Է համապատասխանի երկրի զարգացման եւ անվտանգության ապահովման ռազմավարությանը: Իր կոչում ՉԺՀ-ի ղեկավարը նաեւ նշել Է, որ զինծառայողները «պետք Է լինեն կարգապահ, երաշխավորեն լիակատար նվիրվածություն, անշահախնդրություն եւ հուսալիություն»: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Գուանդունի նահանգ Է ժամանել Շենչժենի՝ երկրում առաջին հատուկ տնտեսական գոտու ստեղծման 40-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Սի Ծինպին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb