Սի Ծինպինը Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունն աղետ է համարել ամբողջ աշխարհի համար
Չինաստանի և Միացյալ Նահանգների առճակատումն աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Այսօր այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Չին-ամերիկյան համագործակցությունը կարող է հանգեցնել կարևոր շատ իրադարձությունների, որոնք օգուտ կբերեն ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհին»,- մեջերում է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի դիմակայությունն, անտարակույս, աղետ է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Սի Ծինիպինը:
Ըստ նրա՝ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն օգուտ կբերի երկու երկրներին, իսկ պայքարը կվնասի երկուսին էլ: Սի Ծինպինը նշել է, որ ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են կարևոր փուլում: Ինչպես նշել է նա, օժանդակությունը չին-ամերիկյան հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրակցության ընդհպանուր ակնկալությունն է:
Նմանատիպ նյութեր