Սի Ծինպինը Բայդենի հրավերով կմասնակցի կլիմային նվիրված գագաթնաժողովին

Աշխարհ 21.04.2021   17:00   51

Սի Ծինպինը Բայդենի հրավերով կմասնակցի կլիմային նվիրված գագաթնաժողովին

 

 

 

Сохранить

Համօգտագործել

Սի Ծինպինը Բայդենի հրավերով կմասնակցի կլիմային նվիրված գագաթնաժողովին 09:47, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ճառով հանդես կգա կլիմային նվիրված գագաթնաժողովում: Ապրիլի 21-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի նախագահ (Ջո) Բայդենի հրավերով ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ապրիլի 22-ին տեսակապով կմասնակցի կլիմային նվիրված գագաթնաժողովին եւ հանդես կգա կարեւոր ճառով»,- մեջբերում Է նրա հայտարարության տեքստը «Սինհուա» գործակալությունը:

ԱՄՆ-ը մտադիր Է ապրիլի 22 – 23-ն անցկացնել միջազգային գագաթնաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխման դեմ պայքարի հարցերին, գագաթնաժողով են հրավիրված աշխարհի 40 ղեկավարներ:

Միջոցառումը նվիրված կլինի շրջակա միջավայր վնասակար արտանետումների կրճատման ջանքերի համախմբման թեմային: Անցյալ շաբաթ կլիմայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերին այցելել Է Շանհայ, որտեղ հանդիպում Է անցկացրել չինացի պաշտոնակից Սե Չժենհուայի հետ: Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն կլիմայի փոփոխման դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Փարիզի համաձայնագրի իրականացման նպատակով: Վաշինգտոնը եւ Պեկինը մտադիր են, մասնավորապես, մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման մակարդակը պահապանել 2 աստիճանից ցածր նշագծում եւ ձգտել այդ ցուցանիշի մինչեւ 1,5 աստիճան սահմանափակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb