Շվարցենեգերն աշխատանքի է գնում ավանակի ու պոնիի ուղեկցությամբ

Աշխարհ 28.05.2020   22:45   598

kulturomania.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասան, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին ղեկավար Առնոլդ Շվարցենեգերն  Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ավանակի ու պոնիի ուղեկցությամբ գնում է ընկերություն աշխատանքի:

«Այս անգամ ես բերել եմ Լուլուին»,- ասել է Շվարցենեգերը՝ նկատի ունենալով  ավանակին: Դրանից հետո նա կերակրել է կենդանիներին՝ գրասենյակի սեղանի շուրջ:

Դերասանին պատկանող պոնիի անունը Վիսկի է:  Շվարցենեգերն ասել է, որ երբեմն գնում է աշխատանքի պոնիի ընկերակցությամբ, քանի որ նրա գրասենյակում թույլ են տալիս  կենդանիներ տանել:



 Պիտակներ
         Շվարցենեգեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb