Շտապողը տղա չի ունենում…
Մի անգամ հետաքրքրքասերներից մեկը Նելսոն Ռոքֆելլերից փորձում է տեղեկանալ, թե որն է նրա հաջողության գաղտնիքը:
- Հարցնում եք որն է գաղտնի՞քը… Հը՛մ… Գաղտնիքը համբերության մեջ է,- անկեղծանում է Ռոքֆելլերը:
- Բայց ես կարող եմ բազում ոլորտներ ու իրավիճակներ թվարկել, երբ համբերությունը միանգամայն անիմաստ է դառնում,- ի պատասխան ասում է Ռոքֆելլերի պատասխանից «չտպավորված» թերահավատ զրուցակիցը:
- Օրինա՞կ,- հարցնում է Ռոքֆելլերը:
- Օրինակ` մաղով ջուր տանելը… Համբերությունն այստեղ ի՞նչ կարող է փոխել,- հարցնում է Ռոքֆելլերին «տրամաբանությամբ» «նեղը գցած» զրուցակիցը:
- Շատ բան,- հանդարտորեն առարկում է միլիոնատերը, ապա շարունակում,- ուղղակի անհրաժեշտ է մաղը վերցնել ու ջուր սկսել կրել ձմռանը…
Պիտակներ
Նմանատիպ նյութեր