Շտապբուժօգնության ենթակայանները հիմնանորոգվում են

Իրադարձային 02.12.2019   14:38   147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի շտապբուժօգնության 1-03 ծառայությունն օրվա ընթացքում սպասարկում է միջինը 750 կանչ: Որպեսզի բժիշկները հնարավորին արագ տեղ հասնեն՝ Երևանի վարչական շրջաններում գործում է ծառայության 7 ենթակայան:

Շահագործման հանձնելուց հետո՝ ավելի քան 30 տարի դրանք չէին հիմնանորոգվել: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից ենթակայանների նորոգման համար քաղաքապետարանը գումար հատկացրեց: Այժմ 5-րդ ենթակայանում այժմ շինարարական եռուզեռ է: 

«5-րդ ենթակայանն ունի մոտ 100-ից ավելի աշխատակից: Մինչև Ամանոր ենթակայանի մեծ մասը նորոգված կլինի»,-նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Այս ծավալի աշխատանքներ երբևէ չէին կատարվել: Ընթացիկ տարվա բյուջեով ևս մեկ ենթակայարան պետք է նորոգվի: Ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի և բոլոր ենթակայանները կնորոգվեն»,- ասում է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
6-րդ ենթակայանի նորոգումն արդեն ավարտվել է: Բժիշկների, վարորդների, ընդհանրապես շուրջօրյա հերթափոխով աշխատող բուժանձնակազմի համար ենթակայանների նորոգումն առաջնահերթ էր: Անձնակազմն այժմ հանգստի մի քանի րոպեն անցկացնում է հարմարավետ սենյակներում: Առաջիկայում կթարմացվի նաև գույքը:
«Ակնկալվում է, որ աշխատանքները նաև ծառայության որակին կանդրադառնան, որովհետև շատ կարևոր են բժիշկների և սպասարկող անձնակազմի համար լավ պայմանները» ,- նշում է Կամսար Բաբինյանը:

Երևանի շտապբուժօգնության ծառայությունում նախկին 36-ի փոխարեն գործում է 53 բրիգադ. 50-ը` գծային և վերակենդանացման, 2-ը՝ ֆելդշերական, ևս մեկը՝ հոգեբուժական: Մինչև տարեվերջ բոլորը բրիգադները կունենան նաև նոր համազգեստ:
Առողջապահության ոլորտում ներդրումները վերջին մեկ տարում զգալիորեն ավելացել են:

Ժամանակակից և բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի 2020թ. բյուջեով շուրջ 250 մլն դրամ է նախատեսվում հատկացնել բուժհաստատությունների նորոգմանը՝ 2019-ի 150 մլն դրամի համեմատ: Այս ծախսերը ներառում են նաև ենթակայանների նորոգումը: Սա, իհարկե առայժմ նախագիծ է, որն ավագանին առաջիկայում պետք է քննարկի ու հաստատի: Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև նոր սարքավորումներով համալրել բուժհաստատությունները:



 Պիտակներ
         շտապօգնություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon