Շտապ անհրաժեշտ է 2-րդ կարգի դրական արյուն

Իրազեկիչ 23.11.2020   12:47   36

 Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է 2-րդ կարգի դրական արյան անհրաժեշտության մասին: 

«Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ մինչև ժամը 13:00: Մանրամասների համար կարող եք զանգահարել  010-28-38-23 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Բացարձակ հակացուցումներն են՝ վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզ և այլն), սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:

Նշվում է, որ  բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:


 Պիտակներ
         արյուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb