«Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալն ինքնավնասումներ է արել

19.08.2019   14:57   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանը։

Պաշտպանի խոսքով՝ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում, բաժնի պետի ներկայությամբ իր պաշտպանյալի նկատմամբֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։

«Աբովյանի ոստիկանապետի ներկայությամբ իմ պաշտպանյալին հայտնել են, որ ինքը պետք է գրի, որ դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով (խոսքը գործով մեկ այլ մեղադրյալ Պետրոս Էլբակյանի մասին է), ասել են, որ եթե այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, ապա իրեն և ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ իրենք անհոգ կապրեն:

Երբ պաշտպանյալս հայտնել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, ազատանցի Պետո չի ճանաչում, ինչպե՞ս այդպես գրի, պետի հրահանգով սկսել են իրեն խոշտանգել, մասնավորապես՝ իր ձեռնաշղթաների դիրքը փոխել են, երկու ձեռքերը մեջքի հետեւում ձեռնաշղթայով միացված վիճակում սկսել են հարվածել նրան, սրբիչը փաթաթել են վզին եւ սեղմել, որի արդյունքում պաշտպանյալս ֆիզիկական ուժեղ ցավ է զգացել: Այնուհետեւ հարվածներ են հասցրել պաշտպանյալիս մարմնի տարբեր հատվածներին, հաստ գրքով ուժգին հարվածել են պաշտպանյալիս գլխին»,–պատմեց փաստաբանը։

Գայանե Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանները իր պաշտպանյալին հայտնել են, որ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Շշի Մելոյ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon