Շրջայց` Սևանի հոգեկան առողջության կենտրոնում

Իրադարձային 12.09.2019   11:35   77
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ այցելել է առողջապահության  նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:

Այցի նպատակը կենտրոնում գործող բաժանմունքների և ծառայությունների որակին ծանոթանալն էր: Այս պահին Սևանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում է 420 պացիենտ:

Շրջելով կենտրոնի տարածքում նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է հիգիենիկ, սննդի մշակման և պահպանման պայմաններին: Այստեղ սկսվել է մշակվել ջերմոցայի բանջարեղեն, ինչը պացիենտներին կապահովի օրգանիկ բանջարեղենով, ինչպես նաև վերջիններիս համար որպես զբաղմունք կծառայի:

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևոր է պացիենտների պահման պայմանների բարելավումը բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանք վերաինտեգրումը:

«Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության», - ասել է Արսեն Թորոսյանը:

Վերջում պացիենտները միջոցառում են կազմակերպել` «Հոգու հնչյուն» խորագրով և մեծ ոգևորությամբ ասմունքել, նվագել ու երգել են:

Նշենք, որ  հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բյուջեում հաջորդ տարի նախատեսվում է զգալի աճ` մոտ 200 միլիոն դրամով, տվյալ կենտրոնինը կավելանա` մոտ 54 միլիոն դրամով:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կենտրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon