Շրջանառության մեջ է դրվել չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին առնչվող օրինագծերի փաթեթ

Իրադարձային 11.09.2020   13:27   42

Ազգային ժողովի երեք պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա որոշակի վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվել պարտադիր ծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ ետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,-գրել է Հայրապետյանը:



 Պիտակներ
         չծառայած


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb