Շրջակա միջավայրին հասցվել է 12 մլն դրամի վնաս

Իրադարձային 02.12.2019   12:11   137
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 12.001.580 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 40 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 8.724.080 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 1 թխկի, 1 կաղնի, 1 հաճարենի, 1 ուռենի) հաշվարկվել է 319.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1,3 խմ վառելափայտ, 0,1 խմ թափուկ վառելափայտ)՝ 46.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 գնդաձեւ ակացիա) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 25 դեպքով (137,125 խմ վառելափայտ, 6 խմ թափուկ վառելափայտ, 360 պարկ փայտածուխ)՝ 4.908.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 10.800 ՀՀ դրամ չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։

Երեւան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի) հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի, 3 բոխի) հաշվարկվել է 51.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արմավիր՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,7 խմ անտառանյութ) հաշվարկվել է 97.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 սոճենի) հաշվարկվել է 73.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 թեղի, 1 բոխի, 1 ցցաչոր բոխի) հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվել է 1 ստուգում։

Լոռի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (79 ծառի կոճղ) հաշվարկվել է 3.277.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ձկան ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացված թվով 6 ստուգման արդյունքում նշանակվել է 500 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արարատ՝ «Մէգ-Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արագածոտն` նախկինում «Նոր Ջրաղաց» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում «Ձոր»ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք` նախկինում «Հրանտ եւ Էդվարդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.218.000 ՀՀ դրամ:



 Պիտակներ
         շրջակա միջավայր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon