Շրջակա միջավայրի նախարարությունում կանայք ծեծել են միմյանց. ArmLur.am

Իրադարձային 04.05.2021   11:25   40

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին Լ.Ղազարյանը, որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել:

Արդյունքում, պոլիկլինիկայի ահազանգի հետքերով նախարարություն են շտապել իրավապահները եւ պարզել, որ ապրիլի 29-ին ժ.11.00-ին շրջակա միջավայրի նախարարությունում Լ.Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակից Նառա Սահակյանի հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Լ.Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և հնչեցրել սպանության սպառնալիքներ:

 Ն.Սահակայանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և պատմել է եղելություն: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Ն.Սահակյանը հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Լ.Ղազարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 Լ. Ղազարյանը և Ն. Սահակյանը հրաժարվել են հաղորդումներ տալ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքի առթիվ նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb