Շրջակա միջավայրի նախարարության շուրջ 200 աշխատակից զորակոչվել է ծառայության

Իրադարձային 12.10.2020   13:29   28

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության տասնյակ աշխատակիցներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու և համալրելու ՀՀ Զինված ուժերի շարքերը։

Այսօր արդեն նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակիցներ մեր պետականության համար վճռորոշ այս օրերին զորակոչվել են ծառայության այն գիտակցումով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենավեհ առաքելությունն է, որ պետք է կատարի մեզնից յուրաքանչյուրը, և այս պահին նրանք իրենց առաքելությունն են իրականացնում առաջնագծում։

Իմ զորակցությունն ու երախտիքն եմ հայտնում առաջնագծում գտնվող մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին։

Հավաստիացնում եմ, որ նրանք՝ սահմանին կանգնած մեր մյուս եղբայրների հետ միասին, փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Մաղթում եմ ոգու տոկունություն և արիություն, եղբայրնե՛ր։

Հանուն Հայրենիքի,

Հանուն Հայաստանի Հանրապետության,

Հանուն Արցախի Հանրապետության,

Հանուն Հայ ժողովրդի անվտանգության»։



 Պիտակներ
         Ռոմանոս Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb