Շպագինի ատրճանակ-գնդացիր

Արսենալ 09.05.2021   22:30   936

Շպագինի 1941 թ. նմուշի 7,62 մմ ատրճանակ-գնդացիր կամ ՇԱԳ (ռուս.՝ Пистолет-пулемёт Шпагина - ՇԱԳ), կամ «ավտոմատ» խորհրդային ատրճանակ-գնդացիր, որը մշակվել է 1940 թվականին կոնստրուկտոր Գ. Ս. Շպագինը 7,62×25 մմ ՏՏ փամփուշտի համար և ընդունվել է Կարմիր բանակի սպառազինության համար (1940 թ. դեկտեմբերի 21-ին)[1]: ՇԱԳ և ՊՄԳ-43 եղել են խորհրդային զինված ուժերի հիմնական ատրճանակ-գնդացիրները Հայրենական մեծ պատերազմում։

Պատերազմի ավարտից հետո, 1960-ականների կեսին ՇԱԳ-ն հանվել է Խորհրդային Բանակի սպառազինությունից և աստիճանաբար փոխարինվել Կալաշնիկովի ինքնաձիգով, ավելի երկար կիրառվել է թիկունքի և օժանդակ ստորաբաժանումների սպառազինություններում, ներքին գործերի և երկաթուղային զորքերի զորամասերում մինչև 1991 թվականի ԽՍՀՄ փլուզումը։ ԱՊՀ մի շարք երկրների Ռազմականացված պահպանության և ՆԳՆ ստորաբաժանումների սպառազինության մեջ օգտագործվում է առ այսօր։

Նաև, հետպատերազմյան շրջանում ՇԱԳ հսկայական քանակությամբ արտահանվել է ԽՍՀՄ բարեկամական երկրներ, երկար ժամանակ եղել է տարբեր պետությունների բանակների սպառազինության մեջ, օգտագործվել է անկանոն կազմավորումներում և ողջ 20-րդ դարի ընթացքում կիրառվել է ամբողջ աշխարհի զինված հակամարտություններում։

Այս պահին որոշ վերամշակմամբ վաճառվում է որպես քաղաքացիական որսորդական կարաբին սիրողական հրաձգության համար (կրակի փոխանցիչը միակի կրակոցին է հարմարեցված, պահեստատուփում սահմանափակում է տեղադրված՝ 10 փամփուշտի համար, կարող է կատարվել փողային հատույթի և հարվածիչի շրջանում փակաղակի բաժակի կեռնավորում (кернение):


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb