Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

Իրադարձային 14.10.2020   11:25   22

 «ՌԻԱ Վովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Հեռախոսազրույցների ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասված է հաղորդագրությունում:



 Պիտակներ
         Շոյգու, Սերգեյ Շոյգու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb