Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են. Արծրուն Հովհաննիսյան

Հրատապ 30.10.2020   16:18   34

Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել՝ սխալ կլինի»,- նշեց նա։

Անդրադառնալով հայկական ՀՕՊ համակարգերի բարելավմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս «Բայրաքթարների» խոցումներն ի ցույց են դնում հայկական ՀՕՊ համակարգերի բարելավումը.

«Բացի այդ՝ մենք տիրապետում ենք մի այնպիսի ռեսուրսի, որը չի ենթարկվում ոչ մի մաթեմատիկական հաշվարկի․ դա կամային ու նյարդային ռեսուրսն է։ Ադրբեջանի հրոսակախմբերն, իրենց միջազգային ահաբեկիչներով հանդերձ, պարազիտի նման մեծ հաջողությունների են սպասում՝ ամեն տապալումից հետո»։


 Պիտակներ
         Շուշի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb