Շուռնուխի գյուղապետը՝ ադրբեջանցիների մոտ հայտնված 13 կովերի մասին

Հրատապ 30.03.2021   12:25   32

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներից մեկի 13 կովերը մոտավորապես  երկու շաբաթ առաջ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական տարածք ու անհետացել են։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ դիմել են հայկական սահմանապահ ուղեկալի պետին, ռուսների հետ կովերի  հետքերով գնացել են մինչև մոտակա գյուղ, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, և անասունների ոտնահետքերով տեսել են, որ կովերը մինչև այնտեղ հասել են։

«Այդ օրը մինչև ուշ երեկո փնտրել են, մութն ընկել է, հետ են վերադարձել։ Հաջորդ օրն ադրբեջանցիների Բայրամն էր, այդ պատճառով էլ հայկական կողմին արգելեցին շարունակելու որոնողական աշխատանքները։ Երրորդ օրը ռուսին նրանք պատասխանել են, որ երբ գտնեն՝ կվերադարձնեն։ Այդուհանդերձ ես իրատեսական չեմ համարում, որ իրենք կովերը կվերադարձնեն, եթե մինչև հիմա չեն վերադարձրել, ոչ էլ կվերադարձնեն, սրանով ադրբեջանցիները սկիզբ դրեցին, և այս ամենը շարունակական է լինելու»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Ըստ Հակոբ Արշակյանի, բնակիչը, որի կովերն անհետացել են, բնակվում  է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղ տնտեսություն է վարում։


 Պիտակներ
         Շուռնուխի գյուղապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb