Շուռնուխի ավտոճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են

Իրադարձային 04.03.2021   12:58   53

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները, այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- նշեց Ղուլարյանը։


 Պիտակներ
         Շուռնուխ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb