Շուրջ 3․6 մլրդ դրամի խախտումներ՝ ՋՕԸ-ներում

Իրադարձային 09.07.2019   15:26   117
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։

ՊՎԾ-ից հայտնում են, որ արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։

Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» եւ «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։

Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ եւ բացահայտվել են մի շարք երեւույթներ։

Մասնավորապես,

Ուսումնասիրությամբ պարզվել են, որ խորքային հորերի եւ պոմպակայանների կողմից փաստացի ծախսված էլ. էներգիայի պայմաններում խորքային հորերի եւ պոմպակայանների իրական արտադրողականության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում ընկերության կողմից մատակարարված ջրի դիմաց տարեկան հասույթը պակաս է ցույց տրվել, որը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։ Այսինքն, ուսումնասիրություն իրականացնող խմբի եւ Ջրային պետական կոմիտեի համապատասխան մասնագետների կողմից ջրաչափումներ են իրականացվել բոլոր պոմպակայաններից եւ խորքային հորերից փաստացի ծախսվող էլ․էներգիայի եւ մղվող ջրի ծավալների մասով՝ ստացվել են յուրաքանչյուրի արտադրողականությունները եւ դրանք համեմատվել Ջրային համակարգում առկա տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ Ջրային համակարգում առկա տվյալները՝ արտադրողականությունները եւ հզորությունները, պակաս չափով են մուտքագրված, հետեւաբար՝ նույն չափով ծախսված էլ․էներգիայի պայմաններում ցույց է տրվել ավելի քիչ չափով մատակարարված ոռոգման ջուր, սակայն կարելի է փաստել, որ ջուրը մղվել է, դրա դիմաց հասույթը գանձվել է, սակայն չի արտացոլվել հաշվետվություններում, կամ այդ չափով պակաս էլ․էներգիայի գումար պետք է հաշվարկվեր եւ վճարվեր։ 

Միեւնույն ժամանակ, ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից ընկերության սպասարկման տարածքում հայտնաբերվել են մշակվող հողատարածքներ, որոնք փաստացի ոռոգվել են, սակայն ՋՕԸ-ի հետ չեն ունեցել համապատասխան պայմանագրեր։ Հետեւաբար, կարելի է պնդել, որ ոռոգման ջուրը մղվել է, սակայն դրա դիմաց հասույթը չի արտացոլվել Ջրային համակարգում։

Յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար սահմանված են ջրի կորուստների ընդունելի մակարդակներ, սակայն արձանագրվել են դեպքեր, երբ ընկերության կողմից ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցվել են։

Ընկերությունը ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերում խորանարդ մետրի հաշվարկներով, իսկ իրացումը կամ ջրտուքը իրականացնում է հեկտարի հաշվարկով։ Տվյալ դեպքում ստացվում է անհամադրելի հաշվարկներ եւ անհնարին է դառնում հաշվարկել տնտեսական գործունեության իրական արդյունքները։

Դեբիտորական պարտքերի վերաբերյալ։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոռոգման համար մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողները ունեն մեծ պարտքեր, որոնք ջուրը օգտագործել են, սակայն վճարումներ չեն կատարել եւ Ջրային համակարգում առկա են պարտքեր։

Չհիմնավորված վարկային միջոցների ներգրավում եւ բանկային տոկոսների մասով լրացուցիչ չհիմնավորված ծախսերի կատարում։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն հողատարածքի ոռոգման համար տարբեր տարիների համար օգտագործվել է տարբեր ծավալի ջուր, ինչը ոչ իրատեսական է։ Արդյունքում, ստացվում է, որ ոռոգման ջրի դիմաց հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել։

Առանց համապատասխան ջրային թույլտվությունների ձկնաբուծական տնտեսությունների շահագործում։ Այդ մասով, վերջիններիս կողմից ջրի մատակարարումը իրականացվում է ՋՕԸ-երի կողմից, որի դիմաց վճարվում է միայն սպասարկման գումար։

Գարնան նախապատրաստական աշխատանքներում ներառված ջրանցքների մաքրման աշխատանքների համար ծախսված գումարների ճշտության ուսումնասիրությունը գրեթե դառնում է անհնար, քանի որ չեն համապատասխանում կատարողական ակտերը թերությունների ակտերին եւ ստուգայցերի արդյունքներին։ Ինչպես նաեւ գնացուցակներով կատարված հաշվարկները չեն հիմնավորվում քանի որ հաշվարկի հիմքում դրված գործակիցների ընտրությունը հիմնավոր չեն, կամ կատարված աշխատանքների համար հաշվարկված արժեքները չեն հիմնավորվում։

Տրանսպորտային միջոցների վարձակալությունը 2017-2018թթ-ին կատարվել է ոչ խելամիտ գնագոյացման շրջանակներում, քանի որ  մեկ տարվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վարձակալության ընդհանուր գումարը գերազանցում է դրանց վաճառքի շուկայական արժեքին, որը հիմնավորվում է նաեւ այն փաստով, որ Ընկերությունը 2018թ-ին նույն տեսակի տրանսպորտային միջոցները վաձակալում է 3-7 անգամ թանկ, քան 2015թ-ին։

Հիմնական միջոցների հաշվառման ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքները ուղարկվել են ՀՀ դատախազություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՊՎԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon