Շոտլանդիայի վարչապետը պատրաստ է հետևել Բորիս Ջոնսոնի` կորոնավիրուսային կոշտ սահմանափակումներին

Աշխարհ 10.09.2020   17:26   46

Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ վերանայում է հավաքների վերաբերյալ ցուցումներն այն բանից հետո, երբ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում 6 հոգուց ավելի մարդկանց հավաքների արգելքի մասին: Այս մասին գրում է edinburghlive-ը։

Սթերջենը նախազգուշացրել է, որ պատրաստ է հետևել այս սահմանափակմանը։ Փորձագետները կարծում են, որ նման սահմանափակումները կարող են ուժի մեջ մնալ 6 ամիս՝ մինչև 2021թ․-ի գարուն։

Հիշեցնենք, որ նախօրեին Բորիս Ջոնսոնը ներկայացրեց նոր սահմանափակումներ՝ երկրում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով, որն առավել շատ գրանցվում է երիտասարդների շրջանում։

«Մենք պետք է գործենք։ Ես պետք է անեմ անհրաժեշտը՝ վարակի տարածումը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար»,- հայտարարեց Ջոնսոնը։



 Պիտակներ
         Շոտլանդիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb