Շիզոֆրենիայով տառապողների համար COVID-19-ը կրկնակի անգամ ռիսկային է

Առողջական 29.01.2021   21:45   140

Կորոնավիրուսային վարակով Նյու Յորքի հիվանդանոցներ ընդունված շիզոֆրենիայով տառապողների բժշկական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք COVID-19- ից մահանում են 2,7 անգամ ավելի հաճախ, քան սովորական պացիենտները: Անհանգստության և աֆեկտիվ խանգարումների համար գիտնականները նման օրինաչափություն չեն գտել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են «JAMA Psychiatry» գիտական ամսագրում:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ, սրտի քրոնիկ հիվանդությամբ, շաքարախտով հիվանդները, ինչպես նաև արյան երկրորդ խումբ ունեցողներն առավել ծանր են տանում կորոնավիրուսային վարակը: Այնուամենայնիվ, սա COVID-19-ի ռիսկային խմբի սպառիչ ցուցակը չէ, ուստի հիվանդությունն ավելի ռիսկային դարձնող գործոնների որոնումը շարունակվում է:

Նոր աշխատության ընթացքում գիտնականները՝ Քեթլին Նեմանիի որոշել են պարզել, թե ինչպես են հոգեկան խանգարումներն ազդում կորոնավիրուսային վարակից մահվան հավանականության վրա: Նրանք ուսումնասիրել են Նյու Յորքի կլինիկաներում բուժում ստացող 7.3 հազար հիվանդների բժշկական պատմությունը, որոնք 2020 թ.-ի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում վարակվել են կորոնավիրուսով և ունեցել են հոգեկան խանգարումներ։

Ընդհանուր առմամբ, հիվանդության ախտորոշումից հետո 45 օրվա ընթացքում մահացել է նման խնդիր ունեցող 864 հիվանդ:


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb