Շիզոֆրենիայով տառապող անձանց ապրումները

Հոգեբանական 16.10.2019   23:10   175
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Շիզոֆրենիայով տառապող Դենիել Սմիթի (25 տարեկան) ապրումները կապված շիզոֆրենիայի դրսևորման և հիվանդության ախտորոշման հետ․

«Անքնությունը առաջին ազդանշանն էր։ Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, բայց ես պառկում էի և չէի կարողանում անջատել ուղեղս։ Կարծես երկար շոշափուկներ աճեցնելով՝ սրանք իրենց մեջ էին փաթաթում մտքերս, և միմյանց հետ սերտաճելով, խճճում էին ուղեղս բաղեղի նման։ Ամենից լուռ գիշերները ես ծածկվում էի վերմակի տակ և ուժասպառ բղավում էի խռպոտ շշուկով․ «Լռիր, գրողը տանի»։

«Առաջին անհանգիստ գիշերվանից հետո ես կոտրված էի, ստամոքսումս ինչ-որ բան ձայներ էր հանում և ճռճռում էր, բայց ես շարունակում էի մտածել, որ ուղղակի հոգնած եմ։ Աշխատանքի՝ գինիների խանութ, ես եկա փորձելով հաղթահարել հոգնածությունս և մոռանալ նախորդ օրվա մղձավանջը։ Ինձ թվում էր, որ ես կարող եմ աշխատել, միայն թե պետք էր անցկացնել աչքերի մթագնածությունը և վերականգնվել։ Հիմա ես հասկանում եմ, որ դրանք ուղղակի հիվանդության նախանշաններն էին։

Երբ տնօրենս ինձ հանձնարարեց ստուգել շշերը, ես դժվարությամբ ըմբռնեցի նրա ասածը, քանի որ բառերը թռան օդում, կարծես թե այդ բառերը արտաբերում էին երեք տարբեր մարդիկ։ Նայելով գնապիտակներին, ես չէի կարողանում կենտրոնանալ, այդպես լինում է երբ փորձում ես թանձր մառախուղի միջով նայել ծառերին։ Բոլորը ինձ հարցնում էին՝ արդյոք ամեն ինչ նորմալ է, իսկ ես ուղղակի պատասխանում էի, որ չեմ քնել նախորդ գիշեր։

Երկու ամիս անց ինձ մոտ նկատվեց խուճապային գրոհ։ Ես գիտեի, թե դա ինչպես է դրսևորվում, որովհետև տեսել էի ընկերուհուս մոտ։ Մի անգամ նա ընկավ կինոթատրոնի գետնին և սկսեց խորը շնչել՝ սրտխառնոցը դադարեցնելու նպատակով։ Ինձ հետ ևս նույն բանը կատարվեց։

Դա ահավոր էր։ Այդ գիշեր ես ցնցվում էի իմ անկողնում ասես սարսափելի ցրտից, բայց իմ մաշկը եփում էր ներսից։ Ոտքերը սեղմել էին վերմակը, իսկ իմ գլխում հնչում էին անորոշ ձայներ, կարծես թե հետաքրքրասերների ամբոխը անհասկանալի բաներ էր խոսում բարձի տակ։ Ոչ մի տարօրինակ բան․ ուղղակի հանգիստ, անդադար  աղմուկ։  

Ես չքնեցի ողջ գիշեր՝ ինձ զգում էի կաթվածահար եղած։ Աղմուկը մեծացող ալիքներով ծածկում էր ինձ ամբողջությամբ, իսկ դրա հետ միասին՝ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան լցնում էր իմ մարմինը։ Եվ դա սկսեց ղեկավարել ինձ։ Ես չէի այն մարդը, ով վախենում էր գնալ զուգարան։ Ես չէի այն մարդը, ով նետեց վերմակը, որպեսզի ամբողջությամբ մերկ պառկի անկողնու մեջ՝ միայն այդպես ապահով զգալով իրեն։ Ես չէի այն մարդը, ով դանակը կոխեց իր գարշապարը՝ փորձելով ինքն իրեն դուրս հանել դրա միջից։ Եվ երբ բացվեց արևը ես մտածեցի․ «Ես ուզում եմ գնալ մորս մոտ»։

Բարեբախտաբար, նա մոտ էր՝ ներքևի հարկում։ Ես զանգահարեցի նրան, որովհետև վախենում էի կանգնել գետնին՝ մտածելով, որ աղիներս դուրս կթափվեն։ Ես չեմ հիշում, թե նա ինչ ասեց, բայց մի քանի րոպե անց նա բացեց դուռը և տեսավ ինձ նստած անկողնուս մեջ՝ թաթախվախ մեզի և արյան մեջ։ Նա զանգեց շտապ օգնություն։ Բժիշկները ինձ տարան հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց շիզոֆրենիան»։ 

Ձեզ ենք ներկայացնում նաև շիզոֆրենիայով տառապող Դան Զակի վրձնին պատկանող նկարները․

     

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon