Շիրակի մարզպետարանը կոչ է անում չշահարկել

Իրադարձային 19.11.2020   14:11   20

Շիրակի մարզպետարանից հայտնում են.

«Ի պատասխան երեկ որոշ լրատվականների կողմից շրջանառության մեջ դրված ստահոդ լուրերի

Շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին ցույցերին մասնակցելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Շիրակի զինկոմիսարիատը աշխատանքային կարգով իրականացնում է իր խնդիրները և երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղությամբ մարտական ծառայության վերադարձող զինվորների փոքր խմբի տեղաշարժը։

Հորդորում ենք զինվորական կոմիսարիատի աշխատանքը չներկայացնել քաղաքական շահերի և մանիպուլատիվ շահարկումների լույսի ներքո, առավել ևս չշահարկել Շիրակի մարզպետարանի աշխատանքը, որը կապ չի կարող ունենալ զինվորական տեղաշարժերի հետ»:


 Պիտակներ
         Շիրակի մարզպետարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb