Շիրակի մարզում ստացվել է սպանդանոցների կառուցման շուրջ 100 հայտ

Իրադարձային 21.02.2020   13:15   424

Սպանդանոցային մորթի պարտադրանքը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու որոշմամբ հնարավորություն է տրվել ֆերմերային տնտեսություններին՝ կողմնորոշվելու սպանդանոցային կարողություններ ստեղծելու ուղղությամբ, հայտնում է shantnews.am-ը։

Այս ժամանակահատվածում հայտատուների մեծ ակտիվություն է նկատվել Շիրակի մարզում։ Մոտ 100 անհատներից դիմումներ են ստացվել սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կենտրոնում։ Հայտերը դեռ ուսումնասիրվելու են, թե 100-ից քանիսը կընդգրկվեն պետական աջակցության ծրագրերում. դա կախված է սպանդանոցների կառուցման չափորոշիչների բավարարումից:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը վստահ է, որ մինչև հուլիսի 1-ը Շիրակի մարզն ապահովված կլինի պահանջված քանակի սպանդանոցներով։ Նրա այս համոզմունքը գալիս է հայտատուների մեծ թվից: Սպանդանոց կառուցելու համար դիմողների ակտիվությանը պետական աջակցության ծրագրերի առաջարկն է ազդել. հիմնականում ցածր տոկոսադրույքներով վարկերի են սպասում։

Դիմումներ ստացել են մարզի բոլոր տարածաշրջաններից։ Ջաջուռի բնակիչ, անասնապահ Նախշքար Պետրոսյանը դիմումատուներից է, որ ցանկանում է գյուղում իրեն պատկանող հողամասի տարածքում սպանդանոց կառուցել։ Թե կենդանին  որտեղ է մորթի ենթարկվում ու ինչպես է միսը խանութ ու շուկա հասնում, լավ գիտի։ Շենքի կառուցումից բացի, անասունների տեղափոխման ու սառնարանային մեքենաներ պետք է ձեռք բերել, ինչպես նաև սպանդանոցային գույքով ապահովել։ Այն եկամտաբեր բիզնես է, բայց մեկնարկի համար մեծ ծախսեր են պահանջվում։ Հաշվարկել է, որ մինչև 35 մլն դրամ է հարկավոր, բայց հարց է, թե ներդրած գումարի վերադարձելիությունը երբ կլինի`5, թե 10 տարի հետո:

Ամբողջական՝ սկզբնաղբյուում։



 Պիտակներ
         սպանդանոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon