Շիրակի մարզում համավարակը կառավարելի է

Իրադարձային 26.03.2021   15:10   65

Շիրակի մարզում մարտի 26-ի դրությամբ COVID ախտանիշով ստացիոնար բուժում է ստանում 153 հիվանդ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Նշենք, որ վերջին օրերին, կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված, վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը, որը հունվարի 20-ից հիվանդների թվի նվազման պատճառով դադարեցրել էր կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բուժում իրականացնել: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս գործում է որպես COVID բուժում իրականացնող հաստատություն:

 «Ընդհանուր առամամբ, իրավիճակը կառավարելի է: Այսօրվա դրությամբ մարզում ստացիոնար բուժում է ստանում 153  հիվանդ, նրանցից 94-ը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ 59, իսկ նույն կենտրոնի տրիաժ բաժանմունքում 10: Ախտանիշը հաստատված, բայց ամբուլատոր բուժում ստացողները 228 հիվանդ են: Ճիշտ է, մեր մարզում համեմատաբար կառավարելի է վիճակը այս պահին, բայց թվերն աստիճանաբար աճում են»,- նշեց պատասխանատուն՝ հաստատելով, որ 153 հիվանդից միայն 64-ն է Շիրակի մարզից, մյուսները այլ մարզերից են:

Լեյլի Ասլանյանը նաև նշեց, որ սեզոնով պայմանավորված՝ ավելացել է շուր շնչառական վիրուսային  դեպքերի քանակը:


 Պիտակներ
         համավարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb