Շիմոն Պերեսի առաջարկը

Մտորման համար 24.08.2020   22:15   852

Անհրաժեշտ է աշխատանքային ժամերը կրճատել` դրա հաշվին ավելացնելով ուսմանը տրամադրվող ժամերը: Ով է ասում, թե անհրաժեշտ է օրվա ընթացքում ութ ժամ աշխատել: Ըստ իս ավելի արդյունավետ է օրվա մեջ չորս ժամ աշխատելը, չորս ժամ էլ սովորելը, ու այդ դեպքում` ուսումը աշխատանք համարելը:

Անհրաժեշտ է երիտասարդներին աշխատելու հնարավորություն ընձեռել: Հարկավոր է 11 և 12-րդ դասարանի աշակերտներին օրական երկու ժամ աշխատելու հնարավորություն տալ: Նրանք հասարակության շրջանում համալսարանական կրթությունից պակաս գիտելիք չեն ստանա: Իսկ այն տեղերը, որտեղ նրանք կաշխատեն, մեծապես կշահեն նրանց երիտասարդական ավյունից, իսկ նրանց ձեռքին էլ գումար կհայտնվի:

Ես նաև առաջարկում եմ անգլերենի ուսուցումը սկսել երեք տարեկանից` լեզվի ուսուցման համար ամենահարմար տարիքից:

Շիմոն Պերես

Իսրայելի նախկին նախագահ



 Պիտակներ
         Շիմոն Պերես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb