Շերիլ Ֆերնանդես. «Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է»

Իրադարձային 05.10.2019   12:32   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարեց է Պետքարտուղարույթան Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

«Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»,-նշել է նա:

Ֆերնանդեսի խոսքով, Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ Նահանգներ կատարած Հայաստանի վարչապետի հաջողակ այցի կապակցությամբ և հույս ունեն, որ դա ապագայում սպասվող բազմաթիվ այցերից մեկն էր միայն: Այսօր Հայաստանը գրանցում է նաեւ տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներ, դառնալով տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն, նշում է Շերիլ Ֆերնանդեսը:

«Թավշյա հեղափոխությունը», որ Հայաստանը դարձրեց ժողովրդավարության հաղթանակի աշխարհում գլխավոր օրինակներից մեկը, նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ է բացել, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.

«Մեր անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի ամենակարևոր բարեկամներից մեկը: Ամերիկյան աջակցությունը կարևորագույն դեր է խաղացել պետական հաստատությունների կայացման, մարտահրավերներին դիմակայելու գործում: Այդ աջակցության շնորհիվ նաեւ Հայաստանին հաջողվեց կարեւորագույն տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնել»:

Դեսպանատանը ներկա դիվանագետներն ու Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները կրկին անգամ ընդգծեցին, որ հայ-ամերիկյան բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա: Այստեղ ներկա Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը հատկապես կարեւորեց Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հետեւած բարեփոխումները.

«Մենք ևս մեկ կարևորագույն քայլ կատարեցինք, որը նոր ներուժ հաղորդեց մեր զարգացմանը, ներուժ, որը կարող է մեզ հզոր Հայաստան դարձնել»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Շերիլ Ֆերնանդես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon