Շեղվող վարք

Հոգեբանական 09.10.2020   21:20   55

Շեղվող վարքը կարող է ունենանալ կառուցվածքային և շարժման բազմապիսի բնութագրիչներ, ձևավորվել որպես մեկուսացված կամ խմբային երևույթ, առնչվել մի քանի կլինիկական ձևերի հետ կամ հանդես գալ մի ձևով, լինել հաստատուն կամ հակառակը, ունենալ տարբեր ուղղություններ։ Մենք անդրադառնալու են միայն անհատական և խմբային տեսակներին։

Անհատական/ մեկուսացված շեղումն իր մեջ ներառում է բոլոր կլինիկական ձևերը, շեղվող վարքի տիպերը՝ միաժամանակ կախված չլինելով շրջապատողների վարքագծից։

Երբեմն անհատը գիտակցաբար ձգտում է մեկուսացված շեղման՝ ցանկանալով տարբերվել բոլորից և ամեն ինչից։ Սա հատուկ է դեռահասության տարիքին։ Անհատական շեղումների թվին են պատկանում սննդային վարքագծի խանգարումը (անեմիա, բուլեմիա), սեռական անոմալիաների զարգացումն ու վարքը, մտագարության տարատեսակները (կլեպտոմանիա, դրոմոմանիա և այլն), հոգեկան գործունեության փոփոխություններ առաջացնող նյութերի չարաշահումը (թմրանյութային, ալկոհոլային կախվածություն)։ Անհատական շեղումները վառ են արտահայտվում շեղվող վարքի հոգեախտաբանական տիպերի մոտ։

Խմբային շեղումներն առավել հաճախակի են նկատվում։ Խմբային շեղումների մեծ մասը վերաբերում է դեռահասության տարիքին։

Խմբային շեղումների դեպքում գործում է խմբային ճնշման սկզբունքը՝ խմբի կանոներին և վարքաձևերին ենթարկեցնելու համար։ Խմբային շեղման բնութագրիչներից է ռեֆերենտ խմբի, շրջապատողների, հեղինակությունների վարքագծի կրկնությունները, էմանսիպաթիան (ազատագրումը ենթակայությունից), իմիտացիան (նմանեցումը), օպոզիցիան (ընդդիմադրությունը), ինչպես նաև սպորտային, երաժշտական, կրոնական ֆանատիզմը, կոլեկցիա հավաքելը, «առողջության պարանոյան», որոնք կոչվում են ադիկցիաներ (կախվածություն)։

Աղբյուրը՝ zhest.am



 Պիտակներ
         Շեղվող վարք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb